Նիա Իմանի Ֆրանկլինը՝ «Միսս Ամերիկա-2019» գեղեցկության մրցույթի հաղթող

10:33   10 սեպտեմբերի, 2018

Ատլանտիկ սիթիում տեղի է ունեցել «Միսս Ամերիկա-2019» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է դարձել Նյու Յորք նահանգի 25-ամյա բնակչուհի՝ Նիա Իմանի Ֆրանկլինը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է լողազգեստների փուլում մասնակիցների ոչ պարտադիր ելքով:

Կանոների փոփոխությունների մասին հայտարարվել է հունիսին: Կազմակերպիչները հայտարարել էին, որ աղջիկներին մտադիր են գնահատել մեծ մասամբ ոչ արտաքին տվյալների համար:  Այդ իսկ պատճառով մրցույթի կազմակերպիչներն այն անվանել են «Միսս Ամերիկա 2.0»:

Ինչպես գրում է NY Times-ը, ցանկալի տիտղոսի նոր տիրուհին 50 հազար դոլար կրթաթոշակի իրավունք է ստացել:

Մրցույթին Ֆրանկլինը կատարել է «Բոհեմ» օպերայից պոպուրի:

Ժյուրիի անդամների հարցերին պատասխանելիս նա վստահեցրել է, որ իր կյանքում կարեւոր դեր է խաղացել մշակույթը, հատկապես երաժշտությունը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մասսաչուսեթս նահանգի ներկայացուցիչը, երրորդը՝ Ֆլորիդայի ներկայացուցիչը, չորրորդը՝ Լուիզիանա, հինգերորդը՝ Կոննեկտիկուտ:



© NEWS.am STYLE