«Սիրում եմ, սիրված եմ եւ երջանիկ». Մարինկա Խաչատրյանի եւ նրա նշանածի մեղմ համբույրը

12:37   10 սեպտեմբերի, 2018

Օրեր առաջ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նշեց ծննդյան 21-ամյակը: Սակայն այդ օրը միայն ծննդյան խնջույք ու շնորհավորանքներ չէին: Մարինկա Խաչատրյանը նշանադրվեց՝ ստանալով ամուսնության առաջարկություն:

Երիտասարդ դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Մարինկան իր սիրելիի հետ է: Լուսանկարներից մեկին կից կապուտաչյա գեղեցկուհին խոսելով իր «պաշտոնական» սիրա մասին կատարել է հետեւյալ գրառումը.

«Օրեր ու պահեր են լինում, որոնք ինչքան էլ փորձես, միևնույն է բառերով նկարագրել և դրանց մասին պատմել չես կարող....Մեկ առ մեկ շնորհակալություն շնորհավորանքների, բարեմաղթանքների, անակնկալների ու ջերմության համար...Եվ ամենակարևորը շնորհակալ եմ ՔԵԶ, իմ արդեն իսկ «պաշտոնական» սեր, որ ծննդյանս տոնը հեքիաթ դարձրիր, և առհասարակ որ կաս իմ կյանքում....Սիրում եմ քեզ, Ձեզ, բոլորիդ....Սիրում եմ, սիրված եմ և ԵՐՋԱՆԻԿ....»:

 



© NEWS.am STYLE