Հայտնվել է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի նոր, երիտասարդ սիրուհին

13:10   10 սեպտեմբերի, 2018

Շարունակում ենք հետեւել Եվգենի Պետրոսյանի կյանքի վերադասավորություններին, որն, ինչպես գիտենք, հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան: Մոսկովյան դատարանում սեպտեմբերի 6-ին քննվում էր միանգամից երկու հայց. Ստեպանենկոյի ներկայացուցիչները պահանջել են համատեղ սեփականության մեծ մասը: Պետրոսյանի պաշտպանյալները պահանջում են կիսել այն հավասար:

Ինչպես գրում է «Дни»-ին, հայտնվել է սենսացիոն տվյալներ Եվգենի Պետրոսյանի անձնական կյանքի մասին: Դրանց համաձայն, իբր Տատյանա Բրուխունովան ոչ մի կապ չունի երգիծաբանի հետ, փոխարենը՝ իբր նա ունի մեկ այլ երիտասարդ սիրուհի:

Գաղտնի ինֆորմացիան բացահայտել է Էլինա Մազուրը, ով հանդիսանում է դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին օգնականն ու պաշտպանը:

«Ինձ դիմել է երիտասարդ կին, ով պատմել է, որ հանդիսանում է Եվգենի Պետրոսյանի վազեմի սիրուհին: Ինձ համար բացահայտվել է նրանց հարաբերությունների որոշ մանրամասներ», - РЕН ТВ-ն ցիտում է Էլինա Մազուրին:

Կինը պատմել է, որ կարող է ասել միայն այն, որ Տատյանա Բրուխունովան Եվգենի Պետրոսյանի անձնական կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ գումարների շուրջ քրեական տարրեր պարունակող պատմություն է պտտվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն արաշել են բաժանվել 30 տարի համատեղ կյանքից հետո: Ըստ ասեկոսեների բաժանման պատչառ է հանդիսացել երգիծաբանի 29-ամյա անձնական օգնական՝ Տատյանա Բրուխունովան:

 



© NEWS.am STYLE