Գողերը փորձել են կողոպտել ռեփեր Post Malone-ին, սակայն շփոթել եւ նրա փոխարեն կողոպտել են այլ մարդու

17:28   10 սեպտեմբերի, 2018

Զինված կողոպտիչները փորձել են կողոպտել ռեփեր Post Malone-ի տունը: Կամ էլ, ինչպես գրում է TMZ-ը, նրանք այդպես են կարծել, քանզի այն տունը, ուր նրանք մտել են 23-ամյա ռեփերը վաղուց է վաճառել եւ այնտեղ բնակվում են այլ մարդիկ:

3 հոգուց բաղկացած բանդան ներխուժել է երաժշտի նախկին տուն, որը գտնվում է Սան-Ֆերնանդոյում եւ բղավել են ռեփերի անունը, իսկ երբ դուրս է եկել լրիվ այլ մարդ, կողոպտիչներից մեկը նրան հրազենային նվասվածք է հասցրել:

Նրանք վերցրել են տանը եղած կանխիկ գումարը, թանկարժեք իրերը, որոնց գումարը կազմում է 20 000 դոլար եւ բջջային հեռախոսները: Ժամանած ոստիկաններն այս կողոպուտը կապում են ժամեր առաջ կատարվածի հետ, երբ գողերը հայտնի հիփ-հոփ դուետ՝ Rae Sremmurd-ի տանից տարել էին չհրկիղվող պահարանը, երբ տանը ոչ ոք չէր եղել:

Ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներից ու կողոպուտներից տուժել են մի շարք հայտնիներ, որոնց թվում են Wiz Khalifa-ն, Բելլա Տորնը, գիթարահար Ջոն Մեյերը, Քրիստինա Միլիանն ու այլ աստղեր: Ոստիկանությունը գտնում է, որ դա նույն բանդայի ձեռքի գործն է:



© NEWS.am STYLE