«Նոր Ալիք 2018»-ի երկրորդ մրցանակակիր Գեւորգ Հարությունյանը վերադարձավ Հայաստան. երգչի տպավորություններն ու ապրումները (ֆոտո/վիդեո)

16:19   10 սեպտեմբերի, 2018

«Նոր Ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը, որը մրցույթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, րոպեներ առաջ ժամանեց «Զվարթնող» օդանավակայան։ Երգչին դիմավորելու էին եկել ընկերները, երկրպագուներն ու նախորդ տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սյուզաննա Մելքոնյանը։

Մրցութային բոլոր օրերի ընթացքում Գեւորգի ելույթներին ակտիվորեն հետեւում էր  NEWS.am STYLE-ը։ Մենք երգչին հանդիպեցինք նաեւ օդանավակայանում եւ զրուցեցինք մրցույթից ստացած տպավորությունների եւ ապրումների մասին։ Անդրադառնալով առաջին երկու մրցութային օրերի առավելագուն միավորներին՝ երգիչը նշեց, որ ի սկզշբանե չի մտածել միավորների ուղղությամբ։

«Նույնիսկ, ժյուրիի անդամներին չէի նայում ելույթիս ընթացքում։ Ես շատ էի աշխատել այնպես անել, որ իմ ելույթները լինեն ոչ թե մրցութային, այլ համերգային։  Իհարկե, շատ էի պատրաստվել, որ այնպես ներկայանամ, որ հասնեմ հաջողության»։

Ինչ վերաբերում է երրորդ մրցութային օրվա գնահատականներին՝ Գեւորգն ասում է.

«Չգիտեմ՝ ինչ կատարվեց։ Ժյուրին՝ ինքն էլ իր արդյունքի հետ համաձայն չէր։ Այն անդամներն, ովքեր ինձ 9 էին նշանակել, հետո մոտեցան ինձ եւ ասացին՝ «դու հաղթող ես», տպավորություն էր, թե, ուղղակի պիտի 9 դնեին, ասես՝ վախենային աչքերիս նայեին։ Համենայն դեպս՝ ես այս մրցույթից ավելի շատ բան ստացա, քան կարող էին տալ ինչ-որ հորիզոնականները։ Արդեն կան նոր առաջարկներ, պայմանագրեր։ Հենց համացանցի արձագանքն իմ ելույթների մասին ավելին է, ավելի մեծ նշանակություն ունի ինձ համար»։

Գեւորգի ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE