Քենդալ Ջենները Նյու Յորքից Փարիզ է փախել խուճապի նոպայի պատճառով

22:14   10 սեպտեմբերի, 2018

Սուպերմոդել Քենդալ Ջենները Նյու Յորքից փախել է Փարիզ:

Տարօրինակ է, բայց պարզվում է, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը՝ 22-ամյա Քենդալը պարբերաբար խուճապի ու վախի նոպաներ է ունենում:

Պաշտոնապես հայտնի չէ, թե ինչու, բայց բրիտանական  Daily Mail-ը գրում է, որ հենց այդ խուճապի նորպաների պատճառով է, որ Քենդալը այլեւս չի բարձրանա պոդյում Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում:

Մինչեւ ցուցադրությունների ավարտը դեռ 4 օր կա, իսկ Քենդալն արդեն Փարիզ է մեկնել, որտեղ նրան սկզբում նկատել են Charles de Gaulles  օդանավակայանում, այնուհետեւ՝ Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում:
Շ

Քենդալը ուշադրության կենտրոնում է հայտնվել Longchamp պայուսակով, որն արժե մոտ 1000 դոլար:

Ներքին աղբյուրները հայտնել են, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը հանգստի կարիք ունի, այս պատճառով էլ լքել է Նյու Յորքը, որտեղ զվարճանում էր ընկերուհի մոդելների հետ:

 






                                                                 Լուսանկարները ՝ Instarimagescom-ի, Splash-ի



© NEWS.am STYLE