Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նոր սիրառատ լուսանկարը

23:15   10 սեպտեմբերի, 2018

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը օրերս են ամուսնացել: Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել է վայելու մեղրամիսը, որտեղից էլ պարբերաբար իրենց հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներով:

Ընդհանրապես, Աննայի միկրոբլոգի գրեթե բոլոր լուսանկարներն էլ նրբություն են ճառագում: Երեւում է, որ դրանք երբեք հապճեպ չեն հայտնվում միկրոբլոգում, այլ ընտրվում են նրբազգաց ու գեղեցիկ աղջկա կողմից:



Աննա Դովլաթյանն իր Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար է հրապարակել, որը, խոստովանեք, ասես ֆիլմի կադր լինի:

Աննան ներկայացել է վինտաժային ոճ հիշեցնող թեթեւ ծաղկավոր բլուզով ու կիսատաբատով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի սերասանուհին եւս մեկ լուսանկարով էր կիսվել հետեւորդ-երկրպագուների հետ:

Զույգի գրկախառնությունը տեսախցիկը ֆիքսել էր լողափին: Նշենք, որ նորապսակներն այժմ իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում



© NEWS.am STYLE