45 միլիոն դիտում. Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի նոր տեսահոլովակը՝ Youtube-ի նոր հիթ

11:12   11 սեպտեմբերի, 2018

Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի նոր տեսահոլովակը՝ Youtube-ի նոր հիթն է դարձել: Սեմտեմբերի յոթին Lil pump-ի Youtube-յան էջում հայտնվեց I Love It երգի տեսահոլովակը:

Անկեղծ ասած, երգը ինտելեկտուալ առումով այնքան էլ չի տարբերվում այն երգից, որ մեր նախորդ նյութում էր: Սակայն հիմար բաները շատ հեշտ հավանության են արժանանում եւ ահա 45 միլիոն դիտում Youtube-ում:

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել երեք օր առաջ Pornhub մրցանակաբաշխության ժամանակ, որի ռեժիսորն է Ուեստթը:

Տեսահոլովակում երաժիշտները կրում են շատ մեծ կոստյումներ եւ միջանցքով գնում են Ադել Գիվենսի հետեւից, ով պատմում է օրգազմների մասին: Պարբերաբար նա ետ է շրջվում, իսկ նրան ի պատասխան՝ երգիչները ծամածռում են իրենց դեմքերը:



© NEWS.am STYLE