72-ամյա Եվգենի Պետրոսյանի սիրուհին նրանից երեխա ունի

13:09   11 սեպտեմբերի, 2018

Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի մասին նորությունները գնալով թեժանում են, լի են անակնկալներով: Ինչպես գիտենք երգիծաբանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան: Մոսկովյան դատարանում սեպտեմբերի 6-ին քննվել է միանգամից երկու հայց. Ստեպանենկոյի ներկայացուցիչները պահանջել են համատեղ սեփականության մեծ մասը: Պետրոսյանի պաշտպանյալները պահանջում են կիսել այն հավասար:

Սակայն, փաստաբան Էլինա Մազուրը պատմել է, որ նրա հետ կապվել է երիտասարդ դերասանուհի, ով իրեն անվանում է 72-ամյա Պետրոսյանի սիրուհին:

Կնոջ խոսքերով, նա իբր հիվանդ երգիծաբանի համար երեխա է ունեցել, սակայն նա առատաձեռն չի գտնվել, հարկավոր էր նրանից «պոկել» ամեն կոպեկը:

Էլինա Մազուրը պատմել է, որ Եվգենի Պետրոսյանի վաղեմի սիրուհին նրա հետ հանդիպել է գիշերը՝ բացարձակ գաղտնի պայմաններում: Իբրեւ այդ դերասանուհին չի ցանկանում, որպեսզի նրա մասին իմանա հասարակությունը:

«Հավատացեք ինձ, ստացված ինֆորմացիան ստիպել է ինձ զգուշանալ: Ավելին, ինֆորմացիա կա, որ նա երեխա ունի… Արտիստուհին ինձ հասկացրել է, որ Եվգենի Պետրոսյանը հիվանդ է…», - ցիտում է Էլինա Մազուրին «Комсомольская правда» կայքը:

Պետրոսյանի սրտի տիրուհու հետ Մազուրը շփվում է արդեն մեկ ամիս: Իբր հենց նա է հանդիպել Մազուրի հետ:

«Նա, օրինակ, պնդում է, որ Պետրոսյանի երեխայով հղի լինելով տղամարդուց ոչ մի ֆինանսական օգնություն չի ստացել: Նրա խոսքերով Պետրոսյանը երբեք առատաձեռն չի եղել գումարի հարցում: Իր համար բնակարան նա չի գնել: Ասում է, որ երգիծաբանը ոչ մի կոպեկ չի տվել, նա ստիպված է եղել «պոկել» ամեն կոպեկը», - հաստատել է Մազուրը:

 

 



© NEWS.am STYLE