Էսկորտուհի, «Դոմ-2»-ի աստղը հղի է 64-ամյա Ալեքսանդր Սերովից

15:06   11 սեպտեմբերի, 2018

Օրերս «Դոմ-2» հեռուստաշոուի 30-ամյա մասնակից Դաշա Դրուզյակը պատմել է Ալեքսանդր Սերովի հետ սեռական հարաբերությունների մասին՝ կարիերայում օգնության համար: Դրուզյակը նույնիսկ հպարտանում է, որ մինչ շոուին մասնակցելը գումարով հանդիպել է հարուստ տղամարդկանց հետ եւ բավարարել է նրանց բոլոր քմահաճույքները: Աղջկան կասկածում են էքսկորտով զբաղվելու մեջ:

Արդյունքում Դաշան սկանդալային կերպով հեռացել է հեռուստաշոուից: Այնուհետեւ մոսկովյան մի երեկույթի ժամանակ շքեղ շիկահերը ծանոթացել է Ալեքսանդր Սերովի հետ, որն իրենց խոստացել է սեքսի դիմաց օգնել նրան կարիերայում առաջընթացի ունենալու համար: Ինքը՝ 64-ամյա երգիչը հերքում է աղջկա հետ սեռական կապը, սակայն, պարզվել է, որ Դաշան հղի է:

Այս ամսին ապագա մայրիկը հայտարարել է «Անդրեյ Մալախովի Ուղիղ եթեր» հաղորդման հերթական թողարկման ժամանակ: Աղջկա խոսքերով նա չգիտի արդյոք նա պետք է պահի երեխային: Սերովին պատմել իր հղիության մասին Դրուզյակը վախեցել է:  «Դոմ-2»-ի նախկին մասնակիցը խնդում է, որ նրան պարբերաբար զանգեր են գալիս անծանոթների կողմից, որոնք պարունակում են սպառնալիքներ, որոնք հղի աղջկան խորհուրդ են տալիս լռել:

Դարյան պատմել է, որ աստղի տանը նա, որպես ճգնավոր ապրել է 21 օր: Նա չուներ բնակարանի բանալիները եւ սեփական գումար: Նրա համար մթերք տանում էր Սերովի տնային աշխատակցուհին:

Սերովի խոսքերով մի քանի շաբաթ անց մոդելն իր համար բնակարան է գտել եւ հեռացել, նրան նույնիսկ վարորդն է օգնել, որպեսզի նա տեղափոխեր իր իրերը նոր բնակարան:

«Իսկ մեկ շաբաթ անց մենք իմանում ենք այն մասին, որ նա գրում է, որ նրան պահել են, որ ես նրա հանդեպ ինտիմ հետաքրքրություն ունեմ եւ գրեթե բռնաբարել եմ: Ինչու՞ նա չէր հեռացել այն ժամանակ, ինչու՞ նա ոստիկանություն չի դիմել», - այժմ հարցնում է Ալեքսանդրը:



© NEWS.am STYLE