Քայլի Ջենները Glamour ամսագրի շապիկին եւ էջերին

18:20   11 սեպտեմբերի, 2018

Սա Քայլի Ջեններն է, դե նրան ամբողջ աշխարհն է ճանաչում:

Քայլին Քին Քարդաշյանի փոքր քույրն է, ինչպես նաեւ հաջող բիզնեսլեդի եւ աշխարհի ամենաազդեցիկ աղջիկներից մեկն է, հաշվի առնելով այն փաստը, որ նրա Instagram-ի էջի հետեւորդների թիվը հասնում է 114 միլիոնի:

Քիմ Քարդաշյանի քույրը հայտնվել է բրիտանական Glamour ամսագրի աշուն-ձմեռ թողարկման շապիկին եւ էջերին:

21-ամյա ռեալիթի-շոուի աստղը զարդարել է ամսագրի երեք համար:

Լուսանկարների մեկու Քայլին ներկայացել է Diane von Furstenberg ապրանքանիշի 1500 դոլար արժողությամբ անսամբլով:

Ինչպես նաեւ Քայլին հարցազրույց է տվել, որում խոստովանել է, որ հաճախ է բախվում իր հանդեպ հնչող բացասական մեկնաբանությունների հետ:

«Այնքան շատ բացասական երեւույթներ են տեղի ունենում ինձ հետ: Իհարկե, դա ազդում է իմ վրա: Ոչինչ այդքան երկար չի տեւել, որպեսզի ես չանցնեմ դրա միջով, այդ իսկ պատճառով, ամեն անգամ, երբ հայտնվում է ինչ-որ վատ պատմություն կա ասեկոսե, ես գիտեմ, որ դա էլ կանցնի: Կյանքում ամեն ինչ անցողիկ է», - ասում է Քայլին:



© NEWS.am STYLE