Հմայիչ Իրինա Շեյքը The Kooples-ի գովազդում

22:12   11 սեպտեմբերի, 2018

Սուպերմոդել Իրինա Շեյքը ներկայացել է The Kooples բրենդի գովազդում:

32-ամյա ռուս մոդելը իր Instagram-յան էջում հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր բրենդի գովազդային արշավից:



Լուսանկարներից մեկում Իրինան կեցվածք է ընդունել սեւ բոդիով ու պիջակով:

Բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին ներկայացրել է The Kooples-ի աշուն-ձմեռ հավաքաքծուն, որի համար դիզայներների հետ համատեղ մոդելավորել է պայուսակների մոդելներից մեկը:

Հատկանշական է որ The Kooples կանանց եւ տղամարդկանց հագուստի ու աքսեսուարների ֆրանսիական բրենդը իրեն տեսակավորում է՝ որպես զույգերի համար նախատեսված բրենդ:

Այն, այսպես ասած, երիտասարդների ու հարուստների ապրանքանիշ է: 2013 թվականից սկսած բրենդը սկսեց թողարկել նաեւ ժամացույցներ, պայուսակներ ու կոշիկներ:

View this post on Instagram

A post shared by irinashayk (@irinashayk) on



© NEWS.am STYLE