Գարիկ Մարտիրոսյանի կինը Միշա Գալուստյանի հետ ժամանել են Երեւան

17:01   11 սեպտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երուանում տեղի է ունենալու Comedy Club փառատոնը: Գարիկ Մարտիրոսյանի կինը Միխայիլ Գալուստյանի հետ ժամանել են Երեւան, ինչի մասին Ժաննա հայտնել է իր Instagram-ում:

«Ծանոթ հայի հետ մեկնում ենք Երեւան՝ Comedy Club փառատոնին», - մեկնաբանել է իր լուսանկարը Ժաննան, որն արված է ինքնաթիռի մեջ, իսկ հաշվր առնելով Սոչի Երեւան չվերթի տեւողությունը Ժաննան եւ Միշան արդեն այստեղ են:

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE