Հմայիչ Լիլիթ Կարապետյանի ու Ավրաամ Ռուսոյի լուսանկարը

18:45   11 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ի հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Այս անգամ երգչուհին, ում գեղեցկությունը կարծես շրջանցում է ամենակարող ժամանակը, իր միկրոբլոգում ներկայացրել է գեղեցիկ ու վառ լուսանկար երգիչ Ավրաամ Ռուսոյի հետ:



Լուսանկարը նաեւ մեկնաբանված է երգչուհու կողմից: Նա գրել է. «Հաճելի հանդիպում հայազգի հրաշալի երգչի՝Ավրաամ Ռուսսոյի հետ»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր հմայիչ կերպարում: Լուսանկարն արված էր հատուկ հավելվածի օգնությամբ: Սելֆիին կից Լիլիթը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Էէէէէ, էլի երես առա»: 



© NEWS.am STYLE