«Գահերի խաղը» սերիալի աստղը մեղադրել է Marvel-ին հոմոֆոբիայի մեջ

20:45   11 սեպտեմբերի, 2018

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, ով իր հանրաճանաչությյան գագաթնակետին հասավ «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի կերպարը փայլուն մարմնավորելու շնորհիվ, Variety-ի հետ զրույց է ունեցել:



Քիթի ամենասուր դիտարկումներից մեկը վերաբերել է այն անհերքելի փաստին, որ Marvel ստուդիայի նկարահանած ֆիլմերում չկա ոչ մի միասեռական սուպերհերոս:

«Մեծ խնդիր կա առնականության ու միասեռականության հետ կապված. իբրեւ դրանք չեն կարող համատեղելի լինել: Մի՞թե չի կարելի հրավիրել բացահայտ գեյի, ով կարող է սուպերհերոսի դեր խաղալ: Ե՞րբ է դա ի վերջո իրականություն դառնալու», - մտահոգություն է հայտնել Հարինգթոնը:



Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս սրտակեր դերասանը ի ուրախություն երկրպագուների, սակայն նաեւ ի տխրություն նրանցից շատերի, կնության առավ նույն սերիալի դերասանուհի Ռոուզ Լեսլիին: Էկրանային սիրավեպը բավականին արագ վերաճեց իրական սիրո, եւ զույգը պսակադրվեց Շոտլանդիայի պալատում:







                                                                         Լուսանկարները՝ GettyImages-ի, HBO-ի



© NEWS.am STYLE