Հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը՝ Վերա Բրեժնեւայի ու Կոնստանտին Միլաձեի հետ

21:45   11 սեպտեմբերի, 2018

Անցած շաբաթ մենք հայտնել էինք, որ Ուկրաինայում բնակություն հաստատած տաղանդավոր հայազգի դիզայներ Հայկ Ավանեսյանը դարձել է «Кухня» (Խոհանոց) սերիալի աստղի՝ Ելենա Պոկոմինսկայի անսամբլեայի հեղինակը: Ելենան Ավանեսյանի ստեղծած հանդերձանքով ներկայացել էր նոր ֆոտոշարքում: Մենք անհամբեր սպասում ենք Հայկի մասին նորությունների:

Հատկապես որ ժամեր առաջ նա լուսանկար է հրապարակել Instagram-ում երգչուհի Վերա Բրեժնեւայի ու Կոնստանտին Միլաձեի հետ: Ի դեպ, Վերան արդեն հասցրել է իր գեղեցիկ տեսքն ապահովելու համար դիմել Հայկին:



«Աշունը նոր սկզբի ժամանակն է: Պատրաստում ենք նոր կերպար: Չքնաչ @ververa-ի ու տաղանդավոր @meladzemusic-ի հետ հանդիպումը շատ հաճելի է ու հետաքրքիր էր», - մեկնաբանել է լուսանկարը Հայկը:



© NEWS.am STYLE