Մինչ համացանցում շրջանառվում են նրա մերկ լուսանկարները հմայիչ Քենդալ Ջենները հայտնվել է Փարիզի երեկույթներից մեկում

13:13   12 սեպտեմբերի, 2018

Օրերս գրել էինք, որ The Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի աստղ Քենդալ Ջենները Նյու Յորքից փախել է Փարիզ: Քիմ Քարդաշյանի քրոջ մոտ վերջին ժամանակներս հաճախ է նկատվում խուճապի նոպաներ: Քենդալը հենց այդ նույն նոպաների պատճառով լքել է Նյու Յորքում անցկացվող Նորաձեւության շաբաթը՝ չեղյալ համարելով իր բոլոր ելույթները հայտնի նորաձեւության տների համար եւ մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք:

Քենդալը սակայն, ամենայն հավանականությամբ ուշքի է եկել եւ երեկ շքեղ հանդերձանքով նրան նկատել են Փարիզում՝ Longchamp երեկույթի ժամանակ՝ Opera Garnier-ում:

Ի դեպ, Քենադալի հայտնվելը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ համացանցում պտտվում էին նրա մերկ լուսանկարները (դրանք ջնջված են, սակայն պահպանվել են մեծահասակների համար կայքերում):

Բանն այն է, որ լուսանկարիչ Ռասսել Ջեյմսը հրատարակության է պատրաստում «Հրեշտակները» գիրքը եւ լուսանկարները պատկանում են իրեն, սակայն հաքերները կոտրել են Ռասսելի համակարգիչն ու գողացել են լուսանկարները մինչ գրքի հրապարակումը: Լուսանկարում Քենդալլն ամբողջովին մերկ է:

Աղբյուրը՝  Daily MailTMZ

Լուսանկարները՝ REX, Shutterstock, GCImages, Splash



© NEWS.am STYLE