Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դստերը՝ Չիկագոյին եւ զարմուհուն՝ Թրուին

12:10   12 սեպտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դստերը՝ Չիկագոյին եւ զարմուհուն՝ Թրուին (Քլոե Քարդաշյանի դստերը): Իր Twitter-ում 37-ամյա ռեալիթի-շոուի աստղը հրապարակել է լուսանկար, որը մակագրել է հետեւյալ կերպ. «Քնկոտ երեկույթ»:

Իսկ երեկ 37-ամյա գեղեցկուհին իրենց տեղն է դրել հեյթերներին:

Կրկին միկրոբլոգի իր էջում հայուհին հրապարակել է գայթակղիչ լուսանկար, որում երեւում է, ինչպես է նա բիկինիով լողափին վայելում իր հանգիստը: Լուսանկարում իր մեծ մատի օգնությամբ Քիմը ցուցադրել է հայտնի ժեստն իր հեյթերներին: Նա տվյալ լուսանկարը ոչ մի կերպ չի մեկնաբանել:



© NEWS.am STYLE