Հրապուրիչ Շողեր Թովմասյանի նոր սելֆին

11:46   12 սեպտեմբերի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի հրապուրիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների շարքը պարբերաբար համալրում է նոր կադրերով: Շողերը ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ համարձակ է, քանի որ նրան արդեն հասցրել ենք նկատել ամենատարբեր ու համարձակ կերպարներում:

Այս անգամ Շողեր Թովմասյանն իր Instagram-ում նոր, հմայիչ սելֆի է տեղադրել, որում դերասանուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ, իսկ դրանց կից հարց է ուղղել միկրոբլոգի իր էջի հետեւորդներին:

Լուսանկարին կից Շողերը գրել է. «Իսկ դուք սիրու՞մ եք սելֆի անել։))) Ճիշտը կասեք!!!))»: Այս հարցմանը Շողերի էջի հետեւորդներն ու նրա երկրպագուներն ակտիվ արձագանքել են:

Իսկ ավելի վաղ Շողեր Թովմասյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդհամենը 24 ժամ, հմայիչ լուսանկար էր տեղադրել, որում երեւում էր նաեւ նրա ամուսինը՝ շոումեն Գրիշա Աղախանյանը: Լուսանկարին կից Շողերը մեկնաբանություն չէր թողել:

 

 

 



© NEWS.am STYLE