Բրեդ Փիթն ու Լենարդո դի Կապրիոն Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներին

15:09   12 սեպտեմբերի, 2018

Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն «փայլել են» Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղերին «բռնացրել են» Հոլիվուդում՝ տեղի պապարացիները:

Բրեդն ու Լոեն ուշադիր լսում էին Քվենտինին, երեւում է, որ նկարահանման հրապարակում տիրում է հանգիստ եւ ուրախ մթնոլորտ:

Քվենտին Տարանտինոն նոր գլուխգործոցը էկրաններ կբարձրանա 2019թ.-ի հուլիսի 26-ին:

Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարեւանուհին Թեյթն է լինելու։

Ի դեպ, ֆիլմում նկարահանվում է Ալ Պաչինոն: Բացի նրանից համաձայնել են նկարահանվել նաեւ Դեմիեն Լյուիսը, Լյուկ Փերրին եւ Էմիլ Խիրշը, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը եւ Նիկոլաս Հեմմոնդը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE