Աննա Դովլաթյանը ցուցադրել է Շրի Լանկայի «ուրախ» տաքսին

14:44   12 սեպտեմբերի, 2018

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը օրերս են ամուսնացել: Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել է Շրի Լանկա՝ վայելելու մեղրամիսը, որտեղից էլ պարբերաբար իրենց հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներով:

Ընդհանրապես, Աննայի միկրոբլոգի գրեթե բոլոր լուսանկարներն էլ նրբություն են ճառագում: Երեւում է, որ դրանք երբեք հապճեպ չեն հայտնվում միկրոբլոգում, այլ ընտրվում են նրբազգաց ու գեղեցիկ աղջկա կողմից:

Աննա Դովլաթյանն իր Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար է հրապարակել, որում սիրահար զույգը Շրի Լանկայի տաքսու մոտ են: Զվարճալի լուսանկարին կից Աննան ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Շրի Լանկայում այ այսպիսի զվարճալի տաքսիներ են՝ tuktu»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի սերասանուհին եւս մեկ լուսանկարով էր կիսվել հետեւորդ-երկրպագուների հետ: 

Զույգի գրկախառնությունը տեսախցիկը ֆիքսել էր լողափին: Նշենք, որ նորապսակներն այժմ իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

 

 



© NEWS.am STYLE