Ռոման Աբրամովիչը նախկին կնոջ համար Նյու Յորքում կառուցում է ամենամեծ առանձնատունը

17:31   12 սեպտեմբերի, 2018

Ռոման Աբրամովիչը Նյու Յորքում կառուցում է ամենամեծ առանձնատունը՝ նախկին կնոջ՝ Դաշա Ժուկովայի համար, չնայած, 51-ամյա միլիարդատերը 37-ամյա «Գարաժ» թանգարանի հիմնադրից բաժանվել է մեկ տարի առաջ:

Ինչպես գրում է «Сплетник»-ը, նոր առանձնատան պրոեկտը իրոք ունիկալ է լինելու: Աբրամովիչը ձեռք է բերել երեք տուն Նյու Յորքի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Վերին Իստ-Սայդի, որոնք նախատեսվում է միացնել եւ մեկ մեծը կառուցել:

-Դա լինելու է քաղաքի ամենամեծ տունը, - պատմել է ճարտարապետ՝ Սթիվեն Վանգը:

 Հայտնի է, որ առանձնատանը տեղ է գտնվելու ոչ միայն բազմաթիվ ննջարանների համար, այլեւ մանկական սենյակ (նրանք ունեն երկու երեխա, 8-ամյա Ահարոնն ու 5-ամյա Լեան), լոգարան եւ հարդասենյակ, ինչպես նաեւ ոչ փոքր չափսի լողավազան: Դրանից բացի, տան մի առանձին հատված կհատկացվի թանգարանին, քանի որ Ժուկովայի նկարների եւ արվեստի գործերի հավաքածում բավականին մեծ է:

Ինքը Աբրամովիչը, շատ հավանական է, որ կապրի Թել Ավիվի իր առանձնատանը, որը նա ձեռք է բերել 25 միլիոն դոլարով՝ 2015թ.-ին՝ Գալ Գադոտ Յարոն Վերսանոյի ամուսնուց:



© NEWS.am STYLE