Կենդանակերպի երեք՝ ամենադժգոհ նշանները

21:08   18 հոկտեմբերի, 2018

Բրոնզե մեդալակիր բոլոր դժգոհողների շրջանում `խեցգետին

Ամենահայտնի տրտնջացողը ակտիվորեն ցույց է տալիս իր տաղանդը հատկապես ընկերների եւ հարազատների շրջանում: Խեցգետինը պարզապես չի պատկերացնում իր կյանքը առանց բողոքի: Թեեւ իրականում ամեն բան այդքան էլ վատ չէ: Նա պարզապես դրամայի գրոսմայստեր է, եւ եթե խեցգետինը տրամադրություն չունի, ապա տանջանքներով անցնելը ձեզ համար կդառնա հեքիաթ, համեմատած այն բանի հետ, թե ինչպես պետք է խեցգետնին հանդուրժել առօրյա կյանքում: Նրա տրամադրությունը լիովին կախված է Լուսնի փուլերի փոփոխությունից: Եթե ​​երեկ նա հրապարակավ հայտարարեց, որ ինքը գտնվում է տխրահռչակ իրավիճակում, ապա վաղը նա լրիվ հակառակը կարող է ասել:


Արծաթին արդար կերպով արժանացել է Կույսը

Կույսին հաճախ կատակով անվանում են ուղեղի աքցան. Կույսը առանց որեւէ դժվարության ճանճից փիղ կարող է սարքել: Մեկ - մեկ, Կույս նման է ռոբոտի, նա երբեք չի հոգնում անընդհատ նույն իրադրությունից բողոքելուց: Կարծես ծրագրված է անընդհատ տրտնջալ բոլորի մոտ: Նրանք հեշտությամբ ձեզ կարող են հիստերիայի հասցնել: Բայց այս նշանի մարդիկ ոչ միայն ուրիշների էներգիան են խլում ու փչացնում տրամադրությունը, այլեւ հենց իրենցը՝ հասնելով նյարդային պոռթկման:


Ոսկե մեդալը ձեռքին՝ առաջին հորիզոնականում է հայտնվում Այծեղջյուրը

Համառության եւ դժգոհության էտալոն: Ընտանեկան իրավիճակներում Այծեղջյուր պարզապես անտանելի է: Ցանկացած կին, ով Այծեղջյուր ամուսին ունի, կհաստատի, որ Այծեղջյուրի հետ ապրելը հավասարազոր է տանջանքի: Համառ Այծեցջյուրին հազվադեպ է հնարավոր բռնացնել էմոցիաներ ցույց տալու վրա: Նա հազվադեպ է խոսում, եւ եթե դա այդպես է, ապա դժվար կլինի նրան հասկանալ: Դժվար է հաղթել այս համառ նշանին եւ նույնիսկ պարզապես ստիպել նրան ժպտալ:



                                                                                                     Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE