Ռամզան Կադիրովը հանդես է եկել՝ աջակցելով Թիմաթիին

12:10   13 սեպտեմբերի, 2018

Ռամզան Կադիրովը հանդես է եկել ի աջակցություն Թիմաթիին: Աստղային կոնֆլիկտին խառնվել է նաեւ Չեչնիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Black Star ընկերության արտիստ՝ Եգոր Քրիդը չեղարկել է Մախաչկալայի իր համերգը, իսկ պատճառը նրա հասցեին հնչող անթիվ ու անհամար սպառնալիքներն էին: Իսկ համերգի տոմսերն ամբողջությամբ արդեն վաճառվել էին: Եվ, ի դեպ, Եգորը դեկտեմբերին գալիս է Երեւան

Թիմաթին սոցցանցի օգնությամբ Հաբիբ Նուրմագոմեդովին դիմել է առաջարկությամբ, որպեսզի հարթվի կոնֆլիկտը: Նախօրեին Թիմաթին հայտարարել էր, որ Black Star-ի արտիստների երգերում չկա բռնության կամ ծայրահեղության կոչ, նրանց սիրում եւ սպասում են Դաղստանում: Ռեփերըն առաջարկել է Նուրմագոմեդովին քննարկել ստեղծված իրավիճակը:

Սակայն, մարզիկը կոշտ է պատասխանել ռեփերին:

Թիմաթին անմիջապես հրապարակեց պատասխանը, իսկ վերջ դնել այս ամենին եւ տղաներին հաշտեցնելու գործն իր վրա վերցրեց Ռամզան Կադիրովը:

Գործին միջամտել է Ռամազան Կադիրովը, իսկ դա ավելի շուտ նշանակում է, որ ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի: Սակայն, դա Թիմաթին չէ, քանզի հենց նա է իր ինսթագրամյան էջում տեղադրել այն տեսանյութը, որում Չեչնիայի նախագահը հանգստացնում է տաքացած երիտասարդներին: Սկզբում Ռամզան Կադիրովն ասում է. «Թիմաթի սա քեզ համար է!» եւ նա օդում կատարում է բոքսի մի քանի շարժում: Այնուհետեւ նա բոլորին խաղաղության կոչ է անում. Կարճ ասած զանգահարի 24-ը 7-ի! Մեր կովկասցիները չեն հասկանում, որ սրանք թվեր չեն, այլ նշանակում է 24ժամ, շաբաթը 7 օր:

Իր դաղստանցի եղբայրներ մի նեղացեք միմյանցից: Հաբիբն ու Թիմաթին կհասկանան միմյանց: Հաբիբը նյարդանանում եւ քաշ է կորցնում, նրան կարելի է հասկանալ: Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում: Սելֆի եք անում եւ ասում. «Թիմաթի այսպես այնպես»: Մեր մոտ մենք կարգ ու կանոն կհաստատենք: Իսկ ավելի լավ է մեզ այցելեն հյուրեր, ուրախանան: Մենք պետք է զարգացնենք Կովկասը եւ տուրիզմը: Այդ իսկ պատճառով եկեք խաղաղ ապրենք, իմ սիրելի դաղստանցիներ»:

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

Թիմուր Յունուսովի հետեւորդներն անմիջապես սթափվեցին: Շատերը գրել էին, որ վաղուց էին սպասում այս տեսանյութին: Մյուսները մեղադրեսցին ռեփերին, որ նա անմիջապես վազել եւ բողոքել է: Ինչի համար էլ նրանց ասել են, որ Կովկասում բոլոր կոնֆլիկտները լուծել են մեծերը, դրա համար զարմանալի չէ, որ Կադիրովը ընդառաջել է ԹԻմաթիի խնդրանքին:



© NEWS.am STYLE