Քիմ Քարդաշյանը People's Choice Awards-ում նոմինցված է «Տարվա մարդ» անվանակարգում

10:14   13 սեպտեմբերի, 2018

Եթե այսպես շարունակվի, ապա մի գեղեցիկ օր Քիմ Քարդաշյանը ԱՄՆ նախագահ կդառնա: Եվ այսպես, ռեալիթի-շոուի աստղը նոմինացված է «Տարվա մարդ» անվանակարգում՝ People's Choice Awards մրցանակաբաշխության շրջանակներում:

Այս ամսին հայտնել է հենց ինքը Քիմն իր Twitter-ում, որտեղ հրապարակել է իր լուսանկարով պաստառը:

«Քարդաշյան նոմինացված է «Տարվա մարդ» անվանակարգում (ամբողջ անվանում՝ տարվա սոցիալական հայտնի անձնավորություն): Դուք գիտեք, թե ինչ անել», - մակագրել է Քիմը՝ նշելով, որ ընտրվում է քվեարկության արդյունքում:

Ի դեպ, հենց նույն անվանակարգում ներկայացված է նաեւ Քիմի քույրը՝ Քենդալ Ջենները, Ռիհաննան, Լեդի Գագան, Սելենա Գոմեսը, Էլլեն Դեջեներեսը, Ջասթին Բիբերը, Քրիսսի Թեյգենը, Ռայան Ռեյնորլդսը, Թեյլոր Սմիթը, Ուիլլ Սմիթը:

People's Choice Awards-ը ամերիկյան մրցանակաբաշխությունը, որը տրվում է փոփ մշակույթի գործչին հեռուստադիտողների եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Այն ամենամյա է՝ սկսած 1975թ.-ից:



© NEWS.am STYLE