Դեմիս Կարիբիդիսի աշխատանքային մթնոլորտը՝ Երեւանում

17:20   13 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում մեկնարկում է Comedy Club փառատոնը: Արդեն Երեւան են ժամանել Comedy Club-ի համարյա բոլոր աստղերը եւ պատրաստվում են իրենց ելույթներին, որոնք տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Comedy-ի ներկայացուցիչ Դեմիս Կարիբիդիսն իր Instagram-ում հրապարակել է  աշխատանքային ընթացքը նկարագրող լուսանկար, որում Անդրեյ Սկորոխոդը Բելառուսից եւ Դեմիսը, այսպես ասած, ճաշում են:

«Խաղաղություն! Ընկերություն! Մաստակ! Բելառուսը կիսվեց կարտոֆիլով! Իսկ ինչո՞վ ես դու պատրաստ կիսվես», - մակագրել է լուսանկարը՝ Կարիբիդիսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: NEWS.am STYLE-ն այս մեծ իրադարձության մասին զրուցել է շոուի գլխավոր առաջնորդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - նշել է Գարիկը:



© NEWS.am STYLE