78-ամյա Ալ Պաչինոն Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների ընդմիջմանը

14:15   13 սեպտեմբերի, 2018

78-ամյա Ալ Պաչինոյին նկատել են Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների ընդմիջմանը: Լեգենդար դերասանին նկարել են պապարացիները՝ Բեվերլի Հիլզում:

Դերասանը ուղեւորվում էր ճաշելու Il Pastaio ռեստորան, որն է դեպ Քենդալ Ջենների եւ Սքոթ Դիսսիկի սիրելի վայրն է:

Ֆիլմում Ալ Պաչինոն խաղում է Բրեդ Փիթի ու Լենարդո դի Կապրիոյի հետ, սակայն դերասանի կերտած դերի մասին դեռ ոչինչ չի ասվում:

Քվենտին Տարանտինոն նոր գլուխգործոցը էկրաններ կբարձրանա 2019թ.-ի հուլիսի 26-ին:

Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարեւանուհին Թեյթն է լինելու։

Ի դեպ, ֆիլմում նկարահանվում է Ալ Պաչինոն: Բացի նրանից համաձայնել են նկարահանվել նաեւ Դեմիեն Լյուիսը, Լյուկ Փերրին եւ Էմիլ Խիրշը, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը եւ Նիկոլաս Հեմմոնդը:



© NEWS.am STYLE