Ավելի քան վեց միլիոն դիտում. Կիրկորովի եւ Բասկովի նոր տեսահոլովակը համացանցում նոր ռեկորդներ է գրանցում

16:33   13 սեպտեմբերի, 2018

Մի քանի օր առաջ Ֆիլիպ Կիրկորովը ու Նիկոլայ Բասկովը ներկայացրել են «Իբիցա» երգի  նոր, համատեղ հոլովակը: Տեսահոլովակն արդեն  վեց միլիոն դիտում է ունեցել, իհարկե նա արժանացել է քննադատության: Նոր խուլիգանական հոլովակն անկեղծ ասած այնքան էլ հաջող չի պատրաստված, ինչպես  «Տրամադրության գույնը կապույտն է» («Цвет настроения синий») երգի տեսահոլովակը, սակայն մարդկանց դուր է գալիս ամեն հիմարություն եւ ահա դա էլ նրանք դիտում են:

Նոր խուլիգանական հոլովակն, անկեղծ ասած, այնքան էլ հաջողված չէ, որքան «Տրամադրության գույնը կապույտն է» հոլովակը, սակայն մարդկանց դուր է գալիս ամեն տեսակի անհեթեթություն, ահա եւ նայում են:

Հոլովակում ներկայացել են նաեւ Սերգեյ Շնուրովը, Գարիկ Բուլդոգ Խարլամովը, Անիտա Ցոյը, Անդրեյ Մալախովը, Վալերի Լեոնտեւը, Ալիսա Լոբանովան:

Ի դեպ, նկարահանման պատասխանատուններն են հեռուսատահաղորդավարներ՝ Իվան Ուրգանտի եւ Ալեքսանդր Գուդկովի ղեկավարությամբ այն նույն խումբը, որը նկարահանել էր սկանդալային «Տրամադրության գույնը կապույտն է»:

Հեղինակները նշում են, որ տեսանյութը բոլորի համարն չէ, եւ համառորեն հորդորում են, որ անչափահասները չդիտեն հոլովակը, քանի որ լեցուն է անպարկեշտ բառապաշարով, բռնության տեսարաններով եւ ալկոհոլի օգտագործմամբ:



© NEWS.am STYLE