Ավելի քան 65 միլիոն դիտում. Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի տեսահոլովակը Youtube-ի հիթ է դարձել

15:18   13 սեպտեմբերի, 2018

Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի նոր տեսահոլովակը համացանցում օրեցօր ավելի ու ավելի շատ դիտումներ է հավաքում: Սեպտեմբերի յոթին Lil pump-ի Youtube-յան ալիքում հայտնվեց I Love It երգի տեսահոլովակը: Այն հավաքել է ավելի քան 65 միլիոն դիտում:

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մի քանի օր առաջ Pornhub մրցանակաբաշխության ժամանակ, որի ռեժիսորն է Ուեստթը:

Տեսահոլովակում երաժիշտները կրում են շատ մեծ կոստյումներ եւ միջանցքով գնում են Ադել Գիվենսի հետեւից, ով պատմում է օրգազմների մասին: Պարբերաբար նա ետ է շրջվում, իսկ նրան ի պատասխան՝ երգիչները ծամածռում են իրենց դեմքերը:



© NEWS.am STYLE