Գարիկ Մարտիրոսյանի կնոջ երեւանյան զբոսանքը

13:13   13 սեպտեմբերի, 2018

Եվ այսպես, մի քանի օրից, մեր մոտ Երեւանում մեկնարկում է Comedy Club փառատոնը:

Արդեն Երեւան են ժամանել Comedy Club-ի բոլոր աստղերը եւ պատրաստվում են իրենց ելույթներին, որոնք տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արդեն Երեւան է ժամանել նաեւ Գարիկի կինը՝ Ժաննա Լեւինան, ով իր Instagram-ում պարբերաբար հրապարակումներ անելով մեղ տեղյակ է պահում երեւանյան իր զբոսանքների մասին:

«Առավոտից իմաստանում եմ», - մակագրել է լուսանկարը Ժաննան:

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE