Հադիդ քույրերը՝ Ռիհանայի ներքնազգեստի բրենդի ցուցադրությանը

18:50   13 սեպտեմբերի, 2018

Երգչուհի, դերասանուհի, դիզայներ ու պարզապես շքեղ կին Ռիհանան հանդիսավոր կերպով ամփոփոեց Նյու Յորքի նորաձեւության շաբաթն իր՝ Savage x Fenty Rihanna բրենդի ներքնազգեստի ցուցադրությունով:

Այն վերածվեց իսկական էկզոտիկ շուի՝ շնորհիվ անկրկնելի դեկորացիաների, արհեստական ջրվեժների, բույսերի եւ իհարկե շքեղ մոդելների:



Ռիհանայի բրենդի ցուցադրությանը ներկա էին պլյուս չափի, հղի մոդելներ: Ներքնազգեստները տարբեր ճաշակի ու տարբեր արտաքինի կանանց համար էին:  Ռիհանան բազմիցս շեշտել է, որ հղի կանայք եւս պետք է հպարտանան իրենց կազմվածքով, քանի որ նրանք պարզապես հիասքանչ են:

Շոուի գլխավոր դեմքերը նորաձեւության աշխարհի ամենահայտնի քույրերն էին՝ Բելլա եւ Ջիջի Հադիդները: Ջիջին ներկայացել էր մուգ կանաչ ներքնազգեստով, որի մեխը կարելի է համարել յուրահատուկ վերնազգեստն ու նուրբ դետալները:



Իսկ նրա քույր Բելլան լիովին այլ՝ ավելի նուրբ ոճում էր: Նա ներկայացրել էր մոխրագույն-կապույտ ներքնազգեստ՝ համադրելով այն մուշտակով ու ձեռնոցներով:



Իսկ երեկոյի աստղը՝ Ռիհանան, հանդես էր եկել էլեգանտ տեսքով: Շագանակագույն, մարմինն ընդգրկող զգեստը շեշտել էր նրա փարթամ բարեմասնությունները:








Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images-ի



© NEWS.am STYLE