Ռիհանայի թոփ 5 լավագույն կերպարները

19:17   13 սեպտեմբերի, 2018

Ռիհանան գրեթե միշտ աչքի է ընկել իր համարձակությամբ: Նա սիրում է իր մարմինը, ու դա պարզապես ակնհայտ է. ավելորդ կիլոգրամները երբեւէ չեն խանգարել նրան ինքնավստահ զգալ ու փայլել:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հզոր ձայնով ու յուրահատուկ արտաքինով այս երգչուհու թոփ 5 լավագույն կերպարները


Օուշենի 8 ընկերները ֆիլմի պրեմիերային Ռիռին փայլեց ոսկեգույն զգեստով, որը հակասական կարծիքների տեղիք տվեց համացանցում: Անխոս, աստղը ուշադրության կենտրոնում էր:



Եւս մեկ սկանդալային կերպար, որը միանգամից հիշեցնում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հանդերձանքը: Կա՛՛ն կասկածներ, որ Ռիհանան ամենահամարձակներից է:



Բարբադոսից շքեղ գեղեցկուհին հաճախ է ընդգծում մաշկի գույնը վառ հանդերձանքերով, որոնք որպես կանոն բավականին էպոտաժային են:



Grammy երաժշտական միջոցառմանը Ռիռին ներկայացավ կարմիրր զգեստով: Մինչ օրս շատ երկրպագուներ այս զգեստը լավագույններից լավագույնն են համարում:




Եվս մեկ կարմիր զգեստ, որով Ռիհանան ներկայացավ ավելորդ կիլոգրամներ հավաքելուց հետո: Նա ապացուցեց, որ գեղեցիկ է անկախ իր քաշից: Այս կերպարը, թերեւս, երգչուհու ամենահիշվողներից մեկն է:



                                                                                     Լուսանկարները՝ Instagram-ի



© NEWS.am STYLE