Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը դիմահարդարվում է

22:45   13 սեպտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերից է, ովքեր ամեն կերպ փորձում են համատեղել հոգատար մայրիկի դերը աստղ լինելու դժվար ճակատագրի հետ: Սակայն պետք է փաստել, որ հեռուստաաստղի մոտ իսկապես հաջողվում է համատեղել այդ ամենը:

Նա իր Instagram-ի story բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է նրա առաջնեկը՝ 5-ամյա Նորթը փորձում դիմահարդարվել:



Դա իհարկե այնքան էլ լավ չի ստացղվում նրա մոտ, սակայն մայրիկը ոչինիչ չի անում բացի գործընթացին հետեւելուց: Քիմը նաեւ մակագրել է տեսանյութը՝ գրելով, որր իր դուրստը կոնտուրինգի թագուհին է:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել դստերը՝ Չիկագոյին եւ զարմուհուն՝ Թրուին (Քլոե Քարդաշյանի դստերը): Իր Twitter-ում 37-ամյա ռեալիթի-շոուի աստղը հրապարակել էր լուսանկար, որը մակագրել էր հետեւյալ կերպ. «Քնկոտ երեկույթ»:



© NEWS.am STYLE