Եվգենի Պետրոսյանը ներխուժել է իր սկանդալային կնոջ վարձու բնակարան

13:07   14 սեպտեմբերի, 2018

Շարունակվում են Եվգենի Պետրոսյանի բաժանության շուրջ առաջացած ասեկոսեները: Ինչպես հայտնի է, աստղերի ապահարզանի մեղավորը 72-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնական-սիրուհի 29-ամյա Տատյանա Բրուխունովան է: Ըստ լուրերի՝ տարեց երգիծաբանը երիտասարդ սիրեցյալին անգամ երկու բնակարան է նվիրել: 

Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի դատարանը քննել է միանգամից 2 հայց. առաջինը ներկայացրել են Ստեպանենկոյի իրավաբանները, հակադարձ հայցը՝ Պետրոսյանի ներկայացուցիչները:

Մինչդեռ իրավաբան Էլինա Մազուրը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել երիտասարդ դերասանուհի՝ ներկայանալով 72-ամյա Եվգենի Պետրոսյանի սիրեցյալ:

Կնոջ խոսքով՝ ինքն իբր երգիծաբանին երեխա է պարգեւել, սակայն նա շռայլ չէր՝ ստիպված էր ամեն մի կոպեկը նրանից տառացիորեն կորզել:

Երգիծաբանն արձագանքել է այն տեղեկությանը, թե իբր ունի նոր երիտասարդ սիրուհի: Այս կապակցությամբ Եվգենի Պետրոսյանի խոսքը փոխանցել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը:

Պաշտպանը վստահ է, որ արտիստին փորձում են սեւացնել: Ժորինի կարծիքով այս կարգի «ասեկոսեները» երգիծաբանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ձեռքի գործն է, ում հետ Պետրոսյանն այս ընթացքում բաժանվում է:

Սերգեյ Ժորինը մեկնաբանել է նաեւ երգիծաբանի մոսկովյան բնակարանի գույքագրման մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը:

Փաստաբանը նշել է, որ Պետրոսյանն ապահարզանի ողջ գործընթացում առաջին անգամ մտել է այն բնակարան, որտեղ այժմ բնակվում է նրա կինը:

«Հաջողվել է հասնել նրան, որ Եվգենի Պետրոսյանն ի վերջո մտել է իր բնակարան, որպեսզի գույքագրի այն», - պատմել է Ժորինը:

Նա հավելել է, որ Ստեպանենկոն այդ պրոցեսին ներկա չի եղել, դրա փոխարեն նա ուղարկել է իր ներկայացուցիչներին:

Փաստաբանը նաեւ ընգծել է, որ Ստեպանենկոն կպահանջի ավելին, քան համատեղ սեփականության կեսն է:

«Նա հավակնում է ավելիին, քան համատեղ սեփականության կեսն է», - եղրափակել է Ժորինը:



© NEWS.am STYLE