Մոդելի երկունքի ցավերը սկսվել են Ռիհաննայի նորաձեւության ցուցադրության ժամանակ

10:07   14 սեպտեմբերի, 2018

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի շրջանակում անցկացվել է Ռիհաննայի նորաձեւ շոուի՝ Savage X Fenty show-ի ցուցադրությունը: Ինչպես հայտնում է TMZ-ն, 22-ամյա մանեքենուհի Սլիք Վուդսի երկունքի ցավերը սկսվել են հենց պոդիումի վրա:

Ցուցադրության գլխավոր մոդելներն էին Բելլա եւ Ջիջի Հադիդները, իսկ Սլիքը դեֆիլեին մասնակցել է հղիության վերջին շաբաթում եւ, հավանաբար, այնքան է հուզվել, որ շոուի ժամանակ նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել:

Ցուցադրության ժամանակ Սլիքն իրեն վատ է զգացել. մոդելի մոտ երկունքի ցավեր էին սկսվել: Մանեքենուհին տիրապետել է իրեն եւ համբերել մինչեւ շոուի ավարտը, որից հետո նրա համար շտապ օգնություն են կանչել:

Մոդելին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:

Նա տղա է ունեցել, ում անվանել են Սափֆիր:



© NEWS.am STYLE