Քիմ Քարդաշյանն ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների եւ կալատավորներին ցուցաբերած իր օգնության մասին

11:04   14 սեպտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը հանդիսանում է ոչ միայն շոու բիզնեսի աստղ, ով զբաղված է միայն նրանով, որ գումար է աշխատում իր ռեալիթի-շոուից եւ կոսմետիկ միջոցների ապրանքանիշից: 37-ամյա հայուհին զբաղվում է նաեւ բարեգործությամբ, ինչպես նաեւ վերջերս նա լրջորեն զբաղվում է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների խնդրով:

Այն բանից հետո, երբ Քիմն օգնեց ազատազրկված Էլիս Ջեքսոնին բանտից դուրս գալ, ով բանտում էր հայտնվել թմրանյութերի վաճառքի համար, հայուհին խոստացել էր օգնել նաեւ այլ բանտարկյալների: Եւ այսպես, նա հավատարիմ է մնացել իր խոստմանը:

Այս անգամ 37-ամյա հայազգի հեռուստաաստղը փորձում է օգնել 30-ամյա Քրիս Յանգին, ով ցմահ ազատազրկվել է մարիխուանայի ու այլ թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հայուհին Mic Dispatch ծրագրի հյուրն էր, որում խոսել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների եւ կալատավորներին ցուցաբերած իր օգնության մասին:

«Շատերն ասում են, որ սա քաղաքական խաղ է եւ, որ Թրամփն այս խնդրով չի զբաղվելու: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ սա քաղաքական խաղ է, չնայած ես այդպես չեմ կարծում, ամեն դեպքում ես կարող եմ ցուցաբերել իրական օգնություն եւ օգնել մարդկանց, որոնք ցմահ են ազատազրկված: Եկել է ժամանակը, որպեսզի զբաղվենք բանտային բարեփոխումների խնդրով: Մարդիկ ճպետք է ազատազրկվեն ցմահ՝ փոքր խախտումների համար», - նշել է ՔԻմը, ով երկու մասից բաղկացած հարցազրույց է տվել՝ մինչ Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը եւ հետո:

Փաստաբան Բեն Ջոնսն իր հերթին նշել է.

«Սկզբում ՔԻմին ոչ ոք լուրջ չընդունեց, սակայն նա հասավ նրան, որ Թրամփին համոզեց ազատել Էլիսին: Ոչ ոք չի կարող սպասել 10 տարի, միգուցե 12, երբ կգա այն մարդը, ով կզբաղվի դրանով, այժմ նախագահ է Թրամփը եւ պետք է աշխատել նրա հետ, քանի որ ըստ սահմանադրության նա կարող է ստորագրել ներում շնորհելու փաստաթղթերը, իսկ ԱՄՆ-ում 400 000 երիտասարդ մարդ ստացել է ցմահ ազատազրկում՝ փոքրխախտումների համար, նրանց պետք է  երկրորդ հնարավորություն տալ, հարկավոր է վերանայել բանտային բարեփոխումների խնդիրը», - նշել է փաստաբանը:

Հարցազրույցին ներկա էին նաեւ այն դատավորը, ով Քրիս Յանգին ցմահ ազատազրկման վճիռ էր տվել: Դատավորը հայտնեց, որ նա հեռացել է աշխատանքից, քանի որ նա այլեւս չէր կարող տանել այն վճիռները, որոնք իր կարծիքով հրեշավոր էին:



© NEWS.am STYLE