Կարճ կիսաշրջազգեստով Անժելա Սարգսյանը՝ դպրոցական աղջնակի կերպարում

10:42   14 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը, բացօթյա մարզումները: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում նաեւ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով:

Դերասանուհին իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է կարճ կիսաշրջազգեստով՝ ցուցադրելով ոտքերը: Անժելան դպրոցակա աղջնակի կերպարում է: Լուսանկարին կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն  չի թողել:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Անժելա Սարգսյանը լողազգեստով լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր սլացիկ մարմինը: Նրա լուսանկարն արված էր օվկիանոսի ափից, որտեղ կրում էր սեւ լողազգեստ:  Այդ լուսանկարը նույնպես որեւէ կերպ մեկնաբանված չէր:

 



© NEWS.am STYLE