Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը ամուսնացե՞լ են

14:12   14 սեպտեմբերի, 2018

Բիբեր, Բիբեր, ապրես դու))) Ըստ ասեկոսեների Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն արդեն ամուսնացել են:

Զույգին նկատել են Նյու Յորքում, երբ նրանք դուրս էին գալիս ամուսնական բյուրոյից, հայտնում է TMZ-ին: Սակայն, կարծիքները բաժանվում են, ոմանք ասում են, որ զույգը  ստացել է ամուսնական, հարսանեկան լիցենզիաներ (օրենքով այսպիսի փաստաթղթեր ստանալուց հետո զույգը պիտի պաշտոնապես ամուսնանա 60 օրվա ընթացքում): Մյուսները պնդում են, որ զույգն արդեն վաղուց պաշտենապես ամուսնացած է, սակայն թաքցնում է դա հանրությունից:

Աղբյուրները հայնում են, որ Ջասթինը շատ զգացմունքային վիճակում էր եւ արտասվել է:

Նշենք, որ 24-ամյա կանադացի երգիչը սիրելիի համար մատանին ձեռք է բերել Նյու Յորքում գտնվող Solow & C զարդերի խանութից (Բիբերը մատանին ձեռք է բերել մի քանի ժամում, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի, նա կես օրով փակել էր խանութը):



© NEWS.am STYLE