«Երբ քաղաքի ծայրամասերում ապշած էին այս տեսարանից». Լուսինե Բադալյանը՝ մոտոցիկլի վրա

11:50   14 սեպտեմբերի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում: Նա ակտիվորեն արձագանքում է նոր իրադարձություններին, իր կարծիքն ու տեսակետն է հայտնում այս կամ այն քաղաքական ու հասարակական իրողությունների վերաբերյալ:

Լուսինե Բադալյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել:

Հաղորդավարուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է լուսանկար, որում նա պատկերված է մոտոցիկլետի վրա: Նա կարմիր կարճ կիսաշրջազգեստով է, սպիտակ վերնաշապիկով, կարմիր կոշիկներով եւ ամառային ակնոցով: Այս լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Երբ քաղաքի ծայրամասերում ապշած էին այս տեսարանից, փողոց էին դուրս գալիս, որ տեսնեին այսպիսի փոխադրամիջոցով մարդկանց, հասկանում ես, որ շատ անելիք կա ։) այս աշխարհի ամենասովորական տեսարանը, դեռ խիստ անսովոր է Երևանում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Բադալյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ուլտրակարճ, սեւ,  ամառային զգեստով: Հմայիչ լուսանկարին կից նա գրել էր. «Կատուների մասին #հակահեղափոխությունչիլինելու մռռռռ»:



© NEWS.am STYLE