Լեոնարդո դի Կապրիոյին ու Բրեդ Փիթին կրկին «բռնացրել են» Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներին

19:10   14 սեպտեմբերի, 2018

Հոլիվուդյան գլխավոր սրտակերներ Լեոնարդո դի Կապրիոն ու Բրեդ Փիթը հայտնվել են տեղի պապարացիների ուշադրությանբ կենտրոնում Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների ժամանակ:





Բնականաբար, նույն տեղում նկատել են նաեւ լեգենդար Տարանտինոյին:

Ի դեպ, ֆիլմում նկարահանվում է նաեւ Ալ Պաչինոն, որին նկատել են նկարահանումների վարատից հետո՝ Հոլիվուդի ռեստորաններից մեկում:



Ֆիլմում համաձայնել են նկարահանվել նաեւ Դեմիեն Լյուիսը, Լյուկ Պերին, Էմիլ Հիրշը, Դակոտա Ֆաննինգը, Քլիֆթոն Քոլինզ – կրտսերը ու Նիկոլաս Հեմմոնդը։


Այս աստղաբույլից կազմված Տարանտինոյի նոր գլուխգործոցը էկրան կբարձրանա 2019 թվականի հուլիսի 26-ին:

Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարեւանուհին Թեյթն է լինելու։




© NEWS.am STYLE