«Մարդն ամեն վայրկյան զարգացող էակ է». Նազենի Հովհաննիսյան

14:34   14 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ իվերջո վերածվում է երկխոսության:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել, որում նա կրկին անգամ պատկերված է Արցախում: Հիանալի բնությամբ լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը.

«Մարդն ամեն վայրկյան զարգացող էակ է, իր ապրած ամեն վայրկյանն ավելացնում է մի հուշ, փաստ, թախիծ, ուրախություն կամ կարոտ։Այդ ամենն է, որ ձևավորում, հղկում է՝ դարձնելով մեզ ինչպիսին որ կանք։ Ու միայն ժամանակն է, որ կարողանում է հետագայում խոշորացույցով ներկայացնել՝ օբյեկտիվորեն արդյոք ճիշ՞տ էինք, սխալ, անիմաստ գոյությու՞ն էինք վարում, թե՞ բովանդակ էինք մեր ներկայությամբ։

Ջդրդուզի այս ծերպին նստած խաղաղության ձայնն էր լսվում. բնության մեջ վերջապես մարդ իրեն լավ է «լսում», լսում է աշխարհի ձայնը։ Ու նորից հասկանում ես, որ Աշխարհին խաղաղությունն է պակասում։

ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԽԱՂԱՂ ՕՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ։ Սեր՝ միմյանց ու փոքր երեխաների խնդուն ծիծաղ բոլորիս)))»:

Ավելի վաղ Նազենին իր Instagram-ում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որում նա վայելում էր Արցախի հիանալի բնությունը: Լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Արցախում լինել ու Ջդրդուզի հրաշալի բնության մեջ չլինել՝ չի կարելի։ Էստեղ բաց թողած ճիչը մի քանի անգամ կրկնվելով վերադառնում է՝ ասես երկխոսում է Լեռների հետ... Ուրախալի էր տեսնել այստեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի՝ Համլետ անունով մի հաճելի ու խելացի զբոսավարի ուղեկցությամբ…»։



© NEWS.am STYLE