Էմիլի Ռատաժկովսկին Նյու Յորքում՝ շան հետ զբոսնելիս

18:18   14 սեպտեմբերի, 2018

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին հանդիսանում է աշխարհի ամենացանկալի մոդելներից մեկը: 27-ամյա գեղեցկուհուն պապարացիները նկատել են Նյու Յորքում, երբ Էմիլին դուրս էր եկել զբոսանքի, ավելի ճիշտ զբոսնում էր իր շնորի հետ:

Ի դեպ, Էմիլիի կոշիկները Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշից էին:

Մի խոսքով, Ռատաժկովսկին իր շների հետ շրջեց մի քանի բուտիկներով:

Վերջերս Էմիլին իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր Instagram-ը, որը լի է մերկ լուսանկարներով իր համար հանդիսանում է «ամենասեքսուալ ֆեմինիստական ամսագիրը»:

«Ես մտածում եմ, որ բոլորը մտածում են, որ, քանզի ես գեղեցիկ մարմին ունեմ, ես չգիտես ինչու պետք է այն թաքցնեմ ուրիշների հայացքներից, տարօրինակ է: Ես տեսնում եմ իմ ուժը նրանում, որ կիսվում եմ իմ սեքսուալությամբ: Իմ մարմինը գեղեցիկ է, ինչպես եւ շատ այլ մարմիններ, ինչու՞ դրանք թաքցնել», - հայտարարել է Ռատաժկովսկին:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instarimages, Splash



© NEWS.am STYLE