Եգոր Քրիդն ու Ֆիլիպ Կիրկորովը թողարկել են համատեղ տեսահոլովակ՝ «Տրամադրության գույնը սեւն է»

16:01   14 սեպտեմբերի, 2018

Եվ այսպես, «Տրամադրության գույնը կապույտն է» եւ «Իբիցա» հիթերից հետո համացանցում հայտնվել է Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ մի նոր գլուխգործոց: Եգոր Քրիդը Black Star լեյբլում Ֆիլիպ Կիկրկորովի հետ համատեղ նոր տեսահոլովակ է թողարկել:

Տեսահոլովակը նկարահանված է Ֆիլիպ Կիրկորովի նախկին տեսահոլովակներից մեկի մոտիվներով:

Տեսահոլովակում Ֆիլիպ Կիրկորովը փետուրներով զարդարված հյուր է գնում Եգոր Քրիդին եւ Թիմաթիին եւ պայմանավորվում է համատեղ աշխատանքի մասին: Ավելի ուշ նա կադրում հայտնվում է սեւ հանդերձանքով եւ նստած է աթոռին, իսն նրան դաջվածք են անում:



© NEWS.am STYLE