«Միշտ էլ ժպտալու համար առիթ կա». Լուսինե Թովմասյանի եւ դստեր շշմեցուցիչ նմանությունը

17:46   14 սեպտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով: 

Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա դստերը գրկել է եւ նրանք երկուսն էլ ժպտում են: Ջերմ ու ժպիտով լի լուսանկարին կից գեղեցկուհին կատարել է անգլերեն հետեւյալ գրառումը. «Միշտ էլ ժպտալու համար առիթ կա»: Լուսանկարում հատկանշականը գեղեցկուհու եւ նրա դստեր՝ փոքրիկ Արիանայի շշմեցուցիչ նմանությունն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր հրապարակել, որում գրկել էր դստերը: Ձերմ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեկ մեկ չեմ հավատում որ այս հրաշքը իմնա»:



© NEWS.am STYLE