Ժան Կլոդ Վան Դամը ներկա կլինի Երեւանում կայանալիք Comedy club փառատոնին

16:27   14 սեպտեմբերի, 2018

Ինչպես արդեն հայտնի է բոլորին, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի է ունենալու Comedy Club փառատոնը, որի հատուկ հյուրն է Ժան Կլոդ Վան Դամը: Հոլիվուդյան դերասանը, ով հայնի է իր դերերով «Ունիվերսալ զինվորը», «Արյունոտ սպորտ» ֆիլմերում, Հայաստան է ժամանելու, որպեսզի ներկա գտնվի առաջին անգամ պատմության մեջ իրականացվող նկարահանումներին՝ Երեւանում:

Հայ հանդիսատեսը կտեսնի նաեւ Օլգա Բուզովային, Ելենա Լետեւչայային, Արարատ Կեցյանին, DJ Smash-ին, Թաթա Սիմոնյանին, դիզայներ Վահան Խաչատրյանին:

Ժան Կլոդ Վան Դամ. «Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ ընկեր է եւ սիրելի երգիչը՝ հենց մանկությունից: Այս իսկ պատճառով ինձ համար կրկնակի հաճելի է, որ ես դառնալու եմ ոչ միայն Ռուսաստանի ամենահայտնի հումորային շոուի հյուրը, այլու կկարողանամ թափանցել եւ պարուրվել այս հիանալի երկրի ոգով»:

Հեռուստադիտեղները կարող են դիտել Հայաստանում արված նկարահանումները այս աշնանը՝ ТНТ հեռուստաալիքով:



© NEWS.am STYLE