Միխայիլ Գալուստյանի կոլեգան «Наша Раша»-ից միլիոններ է կորցրել ու դարձել անտուն

11:11   15 սեպտեմբերի, 2018

Միխայիլ Գալուստյանի կոլեգան «Наша Раша»-ից միլիոններ է կորցրել, հայտնում է «КП»-ն:  Վալերի Մագդյաշը իր ֆիլմացանկում ավելի քան 20 մարմնավորած կերպար ունի, բայց նա առավել հայտնի դարձավ «Наша Раша»-ում մարմնավորելով Ջումշուդի դերը:

«Ես լավ էի ապրում Մոսկվայում, ունեի մեկ սենյականոց բնակարան, ստացա Ջումշուդի դերը, որը ամբողջովին շուռ տվեց կյանքս: Ես շատ գոհ էի, մեկ նկարահանման օրվա ընթացքում ստանում էի 1000 դոլար: մեկ տարի նկարահանվեցի նախագծում: Մի օր որոշեցի հավաքել ողջ կուտակածս գումարն ու վաճառել բնակարանս: Գնացի բանկ, որ ամեն ինչ թողնեմ պահոցում, հետո գնեմ ավելի մեծ բնակարան», - նկարագրել է իր իրադրությունը դերասանը «Прямой эфир» հաղորդման ժամանակ:



Բանկ գնալու ճանապարհին անհայտ անձինք հարձակվել են նրա վրա ու գլխին հարվածել երկաթե ձողով, գողացել են ունեցվածքը՝ բնակարանի միլիոնները, փաստաթղթերը: Հիվանդանոցը լքելուց հետո Վալերին անտուն է դարձել:

«Ոչ մեկին չեմ պատմել այս մասին, բայց հիմա մեկ անգամ կպատմեմ ի լուր ողջ երկրի: Ես հայտնվեցի կայարանում, գիշերը ոստիակններ եկան, ինձ բուտերբրոդներ էին բերում ու տաք թեյ», – խոստովանել է դերասանը:

Վալերիին մի կին է գտել, որի մասին նա պատմել է. «Ես քնած էի նստարանին, երբ նա ինձ տեսավ ու քնած լուսանկարեց»: Այդ լուսանկարը նա ցույց է տվել ընկերներին, ովքեր ճանաչել են դերասանին:

Կինը արտիստին Անապա՝ տուն է տարել: Նա իհարկե երազում է վերադառնալ ու նոր դերեր ստանալ, սակայն դեռ չգիտի՝ ինչպես կարող է այդ ամենն իրականացնել:
 

Հիմա նա երեխաների համար դերասանական վարպետության ստուդիա է բացել, որտեղ դասավանդում է այն երեխաներին, ովքեր ուզում են փորձել իրենց ուժերը դերասանական գործում:



© NEWS.am STYLE