Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի ռոմանտիկ լուսանկարը

22:48   14 սեպտեմբերի, 2018

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ  լուսանկարներ եւ տեսանյութեր:

Այս երեկո Անահիտն իր Instagram-ի story բաժնում նոր լուսանկար է տեղադրել, որում սիրելիի՝ Հայկոյի գրկում է: Նա նաեւ մեկնաբանել է ջերմ լուսանկարը՝ գրելով. «Թող այս պահը տեւի հավերժություն »:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտն անդրադարձել էր ընկերներից մեկին՝ Ավետ Բարսեղյանին: Երգչուհին հրապարակել էր վերջինիս լուսանկարը ու դրան կից ռուսալեզու մեկնաբանություն էր թողել՝ գրելով.  «Մեր ընկերը ամենատաղանադավորներից էլ տաղանդավոր է»:



© NEWS.am STYLE