Ռեփեր Էլջեյը նույնպես չեղարկել է իր համերգը Դաղստանում

23:45   14 սեպտեմբերի, 2018

Ռեփեր Էլջեյը որոշում է կայացրել չեղարկել Մախաչկալայում սպասվող իր համերգը Եգոր Կրիդի հետ ըմբիշ Հաբիբ Նուրմուհամեդովի կոնֆլիկտի ֆոնին:

Ինչպես հայտնում է Super.ru-ն, համերգը պետք է կայանար հոկտեմբորի 5-ին կազմակերպիչների խնդրանքով:

Սեպտեմբերի սկզբից համներգի տոմսերի վաճառքը կանգ է առել, իսկ պատճառը ըմբիշի հայտարարություններն էին, որոնցում ասվում էր, որ իր հայրենակիցները չպետք է երկիր թողնեն ռեփերների:



Հիշեցնենք, որ Եգոր Կրիդը  Instagram-ում հայտնել էր, որ չի կարող համերգով հանդես գալ, քանի որ իրադրությունը փոթորկոտ է:

Շ«Հաշվի առնելով այն, որ իրադրությունը խաղաղ չէ, մենք չենք ուզում ռիսկի ենթարկել այն մարդկանց, ովքեր պետք է ներկա գտնվեն համերգին: Շատ ենք ցավում այս իրադրության համար ու հույս ունենք, որ շուտով Black Star-ի մասնակիցներին կհաջողվի ելույթ ունենալ Դաղստանում», — հայտարարել էր երգիչը:



© NEWS.am STYLE