Դեմիս Կարիբիդիսը՝ Comedy club –ի նոր սեքսուալ պարային համարում

10:07   15 սեպտեմբերի, 2018

Թողարկվել է Comedy club-ի նոր հաղորդումը: Այդ թողարկումից խորհուրդ ենք տալիս դիտել, թե ինչպես է Դեմիս Կարիբիդիսը Մարինա Կրավեցի հետ հայտնվում սեքսուալ պարային համարում: Դե իսկ թողարկման ավարտին հայտնվում է անկրկնելի Պակոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: NEWS.am STYLE-ն այս մեծ իրադարձության մասին զրուցել է շոուի գլխավոր առաջնորդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - նշել է Գարիկը:



© NEWS.am STYLE