Հայ երգիչներն ու Modjo Band-ի մենակատար Յան Դեսթալը ելույթ ունեցան Yerevan Music Night 2018-ին (ֆոտո/վիդեո)

09:31   15 սեպտեմբերի, 2018
Վերջին շրջանում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեւանցիներին երաժշտական անակնկալներ են մատուցվում:
Ընդամենը մի քանի օր առաջ նույն վայրում իրենց ռիթմերով մեր համաքաղաքացիներին պարելու էին կանչում աշխարհահռչակ դիջեյներ Կարոլինա Մարտինեսն ու Դեւիդ Վենդետան. երեկվա երեկոն երաժշտական անակնկալների առումով եւս բացառություն չէր:

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ազնավուրի անվան հրապարակը հյուրընկալել էր Yerevan Music Night բացօթյա միջոցառումը, որի ընթացքում հայկական շոու-բիզնեսի սիրված ներկայացուցիչները ելույթ ունեցան «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում հավաքված երաժշտասերների համար, իսկ երեկոյի գլխավոր անակնկալը ֆրանսիական հայտնի Modjo Band-ի մենակատար Յան Դեսթալի ներկայությունն էր:
Երաժիշտն իր հայ երկրպագուների համար կատարեց իր երգացանկի սիրված հիթերից մի քանիսը, այդ թվում` հայտնի Lady երգը:
NEWS.am STYLE-ը ֆիքսել է համերգի դրվագներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան


© NEWS.am STYLE